Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 24-ին իրավապահները հայտնաբերել են սեպտեմբերի 22-ին Երևանի Նազարբեկյան 26 շենքի բակում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչ 52-ամյա Գևորգ Սարգսյանին սպանելու նպատակով վրաերթի ենթարկողին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 38-ամյա Համբարձում Հովհաննիսյանն է, առավոտյան ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ էլ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ Երևանում աներորդին «Լեքսուս»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի. վիրավորը հիվանդանոցում մահացել է:

87