Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Armtimes.com-ը գրում է․

«Կազմակերպինք հարսանիք, սուրբ քավոր-քավորկնիկ
Անձեռակերտ հարսնաքուր, թոթոլ թևերով հորքուր
Հնուց մնացած հոպար, նոր քնից ելած կերսրար
Մորքուր՝ գոռացող «տաշի», կայֆի տակ ազապ բաշի
Ընկերներ հեռու-մոտիկ, բաչատա պարող տատիկ
Բաժակ նայող քեռակին ու գողական տեգերկին
Շատ խելոք աներ հայրիկ ու բակսյոռ կեսուր մայրիկ
Զոնքաջ ձևական լացող, հարս ու փեսա տժժացող․․․»

Ռաբիս ժանրի այս խնդուկ-երգի կրկներգը եկավ մարդկանց մտքին, երբ հայտնի դարձավ, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցողների ցանկը որոշել է համալրել սույն երգի հեղինակն ու այն կատարող խմբի պրոդյուսերը։ Այո՛, այո՛, ժամանակին հայտնի մի հաղորդման՝ «Ծո-ից ծո Հայաստան»-ի շուլուխչիներից մեկը, Արտյոմը չէ, Ռուբը՝ Ռուբեն Մխիթարյանը, նույն ինքը՝ «Արմենիա» ՀԸ-ի նախկին գլխավոր պրոդյուսերը, որը պաշտոնին «ցտեսություն» ասաց 2019-ին։

Հումորով տղա է, ինչ խոսք, շրջապատով, «Միմինո» կինոյի էն ստյուարդեսա Լարիսա Իվանովնայի պես՝ «Իշտոյան, կասմանավտ» տեսած, հիմա՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ տված-առած-աշխատած, էդ նույն Սերժ Սարգսյանի՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»-ից հետո էլ բարոյահոգեբանական ահավոր կրիզիս տարած (ըստ իրեն մոտ կանգնած աղբյուրների), մի քանի «փրկչական» շարժում՝ ՀՓՇ-ից մինչեւ «Սրբազան», տեսած, աջակցած ու դրանց կատարյալ ձախողումից չխենթացած մարդ, որը մտադիր է ստեղծագործական ուժերը չափել քաղաքականության մեջ։

Լավ է անում, ումի՞ց է պակաս, որ չօգտվի ժողովրդավարական երկրում ապրելու ու գործելու լայն հնարավորություններից՝ համոզված լինելով, որ գործող իշխանությունը, որին ինքը համարում է իր թշնամին, հունարն ու ձեռքից եկած ամեն ինչն էլ գործի է դնում «նիկոլիզմի դեմ» պայքարելու, իմա՝ «պեռեվառոտ» անելու համար, երաշխավորելու է իր անխտիր բոլոր՝ քաղաքական, քաղաքացիական՝ խոսքի ու արտահայտման ազատությունները, եւ ամենակարեւորը՝ չի կեղծելու ընտրության արդյունքները «սերժիզմի»՝ «ինչքան ուզես, էդքան էլ խփեմ»-ի մեթոդով։

Հիմա էլ հո Սերժ Սարգսյանը «նախագաԱ» չէ՞, որ «կոլորիտով քաղքի» կառավարումը հանձնվի ՀՀԿ-ի «լեննականյան ներկայացուցիչներին»՝ Վարդան Ղուկասյաններին՝ նախկին քաղաքապետ Վարդանիկին, ու վարդանիկանման պերսոնաժներին։

Ռուբոն թեեւ Վարդանիկ չէ, բայց, արի ու տես, Վարդանիկին՝ նրա տեսակը, իրեն թշնամի չի համարում։ Խոսքն այն նույն Վարդանիկի մասին է, որն իր կառավարման տարիներին հասցրել է «քաղքի մերը» մի կուշտ «լացացնել», աչք չբացել կրիմինալ սկանդալներից, «նիկոլիզմի» օրոք էլ քրեական մի քանի գործ է շալակել ու սպասում է պատասխանատվության ենթարկվելու իր հերթին։

Մտավորականի, իսկ Ռուբոն, վստահաբար, իրեն մտավորական է համարում, ճաշակին (այդ թվում՝ քաղաքական), ինչպես ասում են՝ ընկեր չկա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

1036