Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վերընտրվել է այդ պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա վերընտրվել  է 5 տարի ժամկետով: Վերջինս 2005-2016թ.թ. հանդիսացել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021թ.թ. փոխնախագահ և 2021թ. օգոստոսից ֆեդերացիայի նախագահ՝ 1 տարի ժամկետով:

Ընտրվել է նաև 17-հոգուց բաղկացած նախագահության կազմ:

Համաժողովի որոշումներով փոփոխություններ են կատարվել նաև կանոնադրությունում, մասնավորապես` փոփոխվել է ֆեդերացիայի անվանումը, նոր անվանումն է «Հայաստանի դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիա» ՀԿ, Ֆեդերացիայում գործող մարզաձևերին ավելացել են նաև  Պարադահուկավազք, Պարալեռնադահուկային սպորտ և Պարասնոուբորդ մարզաձևերը: 

Կազմակերպության նախագահ կարող է ընտրվել առնվազն երեք տարի կազմակերպության անդամ հանդիսացող անձը:

902