Կլյուչևսկոյ հրաբուխը բարձրանալիս մահացել է 4 զբոսաշրջիկ

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը բարձրանալիս 4 զբոսաշրջիկ է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Կլյուչևսկոյ հրաբխի վրա բարձրանալիս 4 զբոսաշրջիկ է մահացել»,- ասել է աղբյուրը։
Նա նաև հայտնել է, որ խմբում եղել է 12 մարդ, որոնք Կամչատկա են ժամանել Ռուսաստանի տարբեր շրջաններից։
03 Սեպտեմբեր, 2022 18:10
934