Թոշակառուի պայուսակից հեռախոս էր գողացել

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ՊԾ Երևանի գնդի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 22.15-ին, Հանրապետության հրապարակում, գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 61-ամյա Պետրոս Ա.-ին: Բաժնում պարզվել է, որ նա Հանրապետության հրապարակում 72-ամյա տղամարդու պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավվել է:
Պետրոս Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
05 Սեպտեմբեր, 2022 16:36
867
Ի՞նչ կլինի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը ծրագրեր նախաձեռնի նրանց կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար. վարչապետ
09 Փետրվար, 2025 13:20
Կենսաթոշակառուներին անկանխիկ շրջանառության դիմաց տրամադրել ենք 15,2 մլրդ դրամի հետվճար. նախարար
15 Հունվար, 2025 13:36
Թոշակառուներին անկանխիկ վճարումներից հետվճար տալու ծրագիրը կերկարաձգվի (տեսանյութ)
09 Հունվար, 2025 12:10