Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Զեկուցվել է, որ կայանի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է:
Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույն արդեն կայացել է, կա հաղթող: Հարկ է նշել, որ համայնքը նախանշում է ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսի ձեռքբերում:
Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ: Ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական միջոցներով: