Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:15-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար գյուղում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում դանակահարված քաղաքացիներ կան: 

Ոստիկաններն ու քննիչները օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են, որ նույն օրը ՝ ժամը 02:00–ի սահմաններում Փարաքար գյուղի Մեսրոպ Մաշտոց փողոցի վրա գործող. «Կալիֆորնիա» գիշերային ակումբի դիմաց  վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Արսեն Մ.-ի և Երևանի բնակիչներ, 42-ամյա Արթուր Ս.-ի և 47-ամյա Միհրան Ք.-ի միջև, որի ժամանակ Արսեն Մ.-ն դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս:  

Մինչ ոստիկաններն ու քննիչները որոնում էին Արսեն Մ.-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ Արթուր Ս.-ն  «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք վնասվածքով», իսկ Միհրան Ք.-ն «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշումներով տեղափոխվել են իրենց մոտ: 

Վիրավորները աշխատում են «Կալիֆորնիա» գիշերային ակումբում՝ որպես անվտանգության աշխատակիցներ:

 Shamshyan.com 

1457