Սեպտեմբերի 10-ից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Ինչպես կարգն է առաջինը մրցում են հունահռոմեական ոճի ըմբիշները։ 

Մրցումային առաջին օրը՝ սեպտեմբերի 10-ին մրցագորգ են դուրս եկել ԵԱ բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն ու Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

55 կգ Ռուդիկ Մկրտչյանը պայքարը սկսել էր 1/16-ից և 8։0 հաշվով վստահ հաղթանակ տոնել կորեացի Հեօկջին Ջոնի նկատմամբ։ 1/8 փուլում մրցելով ուզբեկ Ջասուրբեկ Օրտիկբոեվի հետ զիջել էր 8։0։ Արդյունքում Ռուդիկին կրած ըմբիշը պարտվելով դուրս թողեց նրան բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։ 

77 կգ Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/32-ից և 3։3 հաշվով պարտություն կրել Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևայինից։ Հունգարացի ըմբիշի տարած հաղթանակներից և եզրափակիչ հասնելուց հետո, Ամոյանին տրվեց սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն։ Ամոյանի սփոփիչ գոտեմարտերի առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտից, իսկ երկրորդ սփոփիչ գոտեմորտում 5։2 հաշվով փայլուն հաղթանակ տոնել շվեդ մրցակցի՝ Պեր Ալբին Օլոֆսսոնի նկատմամբ։ Այսպիսով, Ամոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար սերբ Վիկտոր Նեմեսի հետ։ 

Մրցումային երկրորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին մրցագորգ դուրս եկան ԱԱ, ԵԱ և Օլիմպիական խաղերի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր 67 կգ Սլավիկ Գալստյանը, Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար։ Եթե Արթուրը հաղթի, ապա կդառնա քառակի աշխարհի չեմպիոն։ 

Արթուրը պայքարը սկսել էր 1/8 փուլից, քանի որ առաջին մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտից։ Առաջին գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք ըմբիշ Մետեհան Բաշարի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում 9։0 հաշվով ջախջախեց Ղրղստանը ներկայացնող ըմբիշ Բեկսուլթան Մախմուդովին։ Եզրափակիչ հասնելու համար Արթուրը մրցելով Աշխարհի գործող չեմպիոն Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ՝ հաղթեց 3։1 հաշվով։ 

67 կգ Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց Օլիմպիական փոխչեմպիոն Ուկրաինան ներկայացնող Պարվիզ Նասիբովից։ 

82 կգ քաշային Կարապետ Չալյանը հաջող էր սկսել մեկնարկային գոտեմարտը։ 3։1 հաշվով հաղթել էր Խորվաթիան ներկայացնող Ֆիլիպ Սաչիչին, սակայն 1/8 եզրափակիչ փուլում 1։2 հաշվովզիջել իրանցի մրցակցին՝ Փոշտամին։ 

 

 

1536