Սիրիան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ պայմանով, որ Անկարան «դադարեցնի Սիրիայի հյուսիսային շրջանների օկուպացիան և աջակցություն չցուցաբերի SAR-ի տարածքում ահաբեկչական խմբավորումներին»։ Այս մասին հայտնել է Սիրիայի խորհրդարանի միջազգային կոմիտեի ղեկավար Բուտրուս Մարժանը։

«Առաջին հերթին Թուրքիան պետք է ընդունի, որ օկուպացնում է օտար հողեր, ապաստան տրամադրում ահաբեկչական խմբավորումների, որոնք այդպես են դասակարգված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։ Բացի այդ, Թուրքիան պետք է պատրաստ լինի դուրս գալ օկուպացված սիրիական հողերից, և այդ ժամանակ, այո՛, Սիրիան պատրաստ կլինի կարգավորել հարաբերությունները»,- ընդգծել է խորհրդարանականը։

Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտին Անկարան խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ և փակեց դեսպանատունը։ 

 

295