Ես ընդդիմադիր գործընկերների հետ տարիներով առնչվել եմ, և երևի ամենալավը գիտեմ, թե որ քրեական գործերով և ինչ են արել, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը:

«Մեր ընդդիմադիր ընկերները ամեն տեղ ամեն ինչից խոսում են. իմ մասնագիտական փորձառություն, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում, բայց կարող էին այսօր լինել դահլիճում և այդ հարցերը հղեին, սակայն շատ ավելի հարմար է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել»,- ասաց նա:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ այս ընդդիմությունը  Սահմանադրական դատարանին  վիրավորել է 20 տարի շարունակ: «Դատական իշխանությունն է իրականացնում իր քաղաքականությունը, քաղաքական է պետական իշխանության կողմից իրականացվող ցանկացած գործառույթ: Դատարանները և Սահմանադրական դատարանը իրականացնում են իրավունքի քաղաքականություն կամ դատական քաղաքականություն»,- ասաց նա:

1443