
Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացու կողմից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում տղամարդուն, Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ս․Ա․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիս քաղաքում գործող «Գոլդեն» հյուրանոցային համալիրի բակից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս․Ա․-ն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հյուրանոցային համալիրում փակվել է սենյակներից մեկում, ապա պատուհանից կախվել, այնուհետև նետվել ցած, սակայն անցորդը տեսնելով նրան, բռնել է, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վադենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։