Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16։28-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել «Նիսսան X-Trail» (վարորդ՝ Կ․ Խ․ ծնված 1987 թ․) և «ԲՄՎ 5 E60» (վարորդ՝ Է․ Ի․ ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և ուղևոր Ա․ Հ․-ն հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:
21 Սեպտեմբեր, 2022 00:13
708