«Փոքրիկ, ժամանակավոր հաջողությունները փորձում են (խմբ. ադրբեջանցիները) ներկայացնել որպես հաղթանակներ: Մեր զորքերը, մեր զորքերի հրամանատարները մարտավարական հնարամիտ խուսավարումներով, ինչի կապակցությամբ բազմիցս ասել եմ, որ առանձանահատուկ պետք չի շեշտել որևէ դիրքի թևանցման կամ շրջանցման մասին մանրամասները, գրագետ գործողություններով հակառակորդին կարողացել են մեծ կորուստներ պատճառել ու հետ շպրտել: Մոտավորապես 200 և ավելի զոհ են տվել միայն հարավային ուղղությամբ, միայն այսօրվա մարտերի ընթացքում»,-այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Մարտերը բավականին թեժ են եղել: Բայց մեր կողմից կատարվել է շատ գրագետ խուսավարում: Հիմա թող փորձեն նույն կերպ ցույց տան իրենց հաջողություններն. այսօրվա ընթացքում հետ են շպրտվել բավականին մեծ կորուստներով»,-ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը:

 

Օլյա Շահինյան

 

 

479