

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վարչապետը, ըստ էության, կրկնել է այն, ինչ մենք ասել ենք բազմիցս։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ մինչև ՀՀ Սահմանադրությունը չփոխվի, խաղաղության պայմանագիրը այդպես էլ չի ստորագրվի:
Հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը տվեց բացասական պատասխան՝ նշելով՝ չի կարելի նման բան ենթադրել՝ առնվազն ելնելով ՀՀ վարչապետի երեկվա պատասխաններից, որ նա հնչեցրեց ի պատասխան ադրբեջանցի լրագրողի հարցին:
Նրա խոսքով՝ վարչապետը, ըստ էության, կրկնել է այն, ինչ մենք ասել ենք բազմիցս:
«Անգամ եթե իրականության մեջ դիտարկենք Ադրբեջանի մտաահոգությունները՝ կապված Հայաստանի Սահմանադրության հետ, նախ՝ մենք էլ ենք արձանագրում, որ մենք էլ ունենք մտահոգություններ՝ կապված Ադրբեջանի Սահմանադրության հետ, նաև քաղաքական գործընթացների հետ, որոշ շրջանակների կողմից Ադրբեջանում տեղի ունեցող, որոնք էլի տարածքային պահանջների մասին են Հայաստանի նկատմամբ, մենք կոնկրետ առաջարկությամբ ենք հանդես եկել, այս բոլոր հարցադրումներն ու մտահոգությունները փարատվում են խաղաղության պայմանագրի տեքստում այն իմաստով, որ միջազգային պայմանագիրը վեր է ներպետական օրենսդրությունից, և հետևաբար, երկու կողմի մտահոգությունները, հողի վրա այլևս փարատված կլինեն, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը: Եվ առաջարկում ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել նույն տեղում, նույն ժամին, ինչպես վարչապետը նշեց ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին համատեղ հայտարարության հետ:
Եվ այսպես ենք մենք պատկերացնում խնդրի լուծումը, սա է մեր առաջարկը Ադրբեջանին, և մենք ակնկալում ենք կառուցողական մոտեցում մեր առաջարկին»,- պարզաբանեց Հովհաննիսյանը: