
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվել է՝ ստանալով մեծ արձագանքներ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան և մայրը ողջ և առողջ են։
Տեղի բժիշկների աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, 20-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայով Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիոտնի համար նախատեսված վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիոտնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենային: