Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիան համոզված է, որ Իրանը չի փակի Հորմուզի նեղուցը, որի միջոցով էներգետիկ ռեսուրսների զգալի մասը տեղափոխվում է համաշխարհային շուկաներ: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Հորմուզի նեղուցի փակումը մեծ խնդիր կստեղծի: Մենք վստահ ենք, որ Իրանը նման քայլի չի դիմի: Վերջին լարվածությունը մեզ կրկին հիշեցրեց, թե որքան կարևոր է էներգետիկ մատակարարման անվտանգությունը», - Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը:

Նրա հայտարարությունները մեջբերել է TRT Haber հեռուստաալիքը։

 

112