Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները:

Ըստ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության՝ նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների հետ քննարկումների անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև սնանկության օրենսդրության ուղղակի ազդեցությունը տնտեսական հարաբերությունների վրա: Քննարկման ընթացքում նախագծի մշակման գործընթացում ներգրավված փորձագետներն ի թիվս այլնի՝ անդրադարձել են ձեռնարկատիրության սուբյեկտների սնանկության առանձնահատկություններին:

Այս առումով հարկ է նշել, որ սնանկության իրավակարգը նաև համակարգային նշանակություն ունի տնտեսության համար, քանի որ սնանկության իրավական դաշտի կանխատեսելիությունն ու գործընթացների արդյունավետությունն ազդում է տնտեսական համակարգի, ներդրումների մակարդակի և ֆինանսական շուկաների կայունության վրա: Քննարկմանը մասնակցել են նաև պետական մարմինների, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ:

184