Ժամանակակից պատերազմը չորրորդ արդյունաբերական հեղափոխության, արհեստական բանականություն, վիրտուալ տիրույթի եւ այլ բարդակազմ երեւույթների բախումն է։

1. Աշխարհաքաղաքական բարդ գործընթացներ ու ոչ գծային հարաբերություններ։ Աշխարհում լինելու են հիբրիդային հարաբերություններ, մշտական դաշինքներ ու պայմանավորվածություններ կարող են չլինել։ Տուրբուլենտ աշխարհ։

2. Բարդ գաղափարախոսությունների, արվեստի ծնունդ՝ կոնստրուկտիվիզմ, քվանտային մտածողություն։ Ցանցեր, սոցիալական ինժեներինգ։

3. Մարդու կյանքի եւ մտածողության ցանցային/կոգնիտիվ ազդեցության լծակներ։

4. Հինգ հարթությունների, տիրույթների միաժամանակյա բարդ գործողություններ, կոգնիտիվ արդյունքներ։ Կոգտնիտիվ հարթության մշտական պայքար։

5. Պատերազմում բոլոր տեսակի հասարակական ու ոչ զինվորական խմբերի կիրառություն։ Մասնավոր բանակներ, ոչ կոմբատանտներ, անկանոն խմբեր ու պարտիզաններ եւ այլն։ Այդ ամենի սինխրոն, բարդ համակարգում։

6. Ռազմագործողությունների մասշտաբների մեծություն, բարդ դինամիկա, բարդ պրոցեսներ։

7. Զորատեսակների բաժանումների անհստակություն։

8. Մարտի եւ ռազմագործողության ընթացքում միաժամանակ կոնվենցիոնալ, ասիմետրիկ եւ հիբրիդային լուծումների կիրառություն։ Բարդ մարտավարություն։

9. Զորախմբերի, ստորաբաժանումների խառը եւ բարդ կազմ։

10. Ռոբոտացված համակարգեր, նանո, նեյրո, բիոտեխնոլոգիաների կիրառություն։

Արմատական փոփոխության հիմքը կազմում է «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը», որի ամենամեծ առանձնահատկությունները լինելու են՝

1. պետությունից ազատ ու հզոր տնտեսավարողները,

2. արհեստական բանականությունը,

3. ամենակարող ցանցերը,

4. այլընտրանքային էներգիայի աղբյուրները,

5. ավտոնոմ ռոբոտները, հատկապես արտադրության մեջ,

6. Բլոկչեյնը

7. եռաչափ տպագրությունը,

8. նանոտեխնոլոգիաները,

9. նեյրոտեխնոլոգիաները, նանոնեյրոբիոտեխնոլոգիաները,

10. մոդելավորումն ու սիմուլյացիան,

11. քվանտային հաշվառման համակարգերը,

12. գենային ինժեներինգը,

13. Եվ բազում այլ, արագ ու արդյունավետ լուծումներ։

Պատերազմները որպես պրոցես ավելի արագ են ընթանալու։ Պատերազմի և խաղաղության սահմաններն ավելի անհստակ կդառնան։ Մարդու ներաշխարհի վրա ազդելու գործիքակազմը կդառնա «Կոգնիտիվ պատերազմ» կամ «վեցերորդ հարթության գործողություններ»։ Կիբերհարվածները կդառնան սովորական երեւույթ։ Կոգնիտիվ արդյունքը մարդկանց, սոցիումի, հանրույթի, զորքի մտքի ու սրտի գրավումն է։ Կիբրիդային գործողությունները կլինեն նոր տեսակի պատերազմների անբաժանելի մասը։

Ավելի կմեծանան շտաբների եւ ղեկավարման օրգանների դերը։ Կառավարման ցանցերը կլինեն հզոր ու ամենուր, միաժամանակ բոլոր հարթություններում, արհեստական բանականությամբ։ Ռազմագիտության դասական բաժանումը երեք մակարդակի կվերանա, միտումներն արդեն հստակ են։ Ցամաքային զորատեսակները մեզ հայտնի տեսքով գրեթե լիովին կվերանան, հետեւակ, զրահատեխնիկա, հրետանի, սակրավոր, կապավոր կդառնան մեկտեղված գործող զորախմբերի բաղկացուցիչներ։ Մարտը եւ բախման բոլոր ձեւերը կդառնան մաքուր էլեկտրակրակային, որում մեծ դեր կստանան նաեւ էլեկտրամագնիսական միջոցներն ու մարտական լազերները։ Էլեկտրակրակային օպերացիաների մեջ յուրահատուկ տեղ է ունենալու ՌԷՊ-ը, որը այլ կերպ է կոչվելու։ Զինատեսակները կլինեն նաեւ նանոտեխնոլոգիաների հիմքով, ինչը թույլ կտա նույն զինատեսակը ադապտացնել տարբեր եղանակային, կլիմայական ու աշխարհագրական պայմաններին։ Հիմնական զենքերը կարող են լինել նաեւ միկրոզենքերն ու միկրոօրգանիզմները։ Նանոտեխնոլոգիաները եւ բիոնանոտեխնոլոգիաները կարող են թույլ տալ մարդկանց օգտագործել հատուկ մարմնի մասեր՝ օրինակ երրորդ ձեռք, վեցերորդ մատ եւ այլն, արագ վերականգնել կորցրած մարմնի մասը։ Նանոտեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի արագ վերականգնել եւ արտադրել մարտական ու տեխնիկական կորուստները. խոցված մարտական տեխնիկա, լրիվ նորի արտադրություն եւ այլն։ Որոշ խոշոր զորամիավորումներ կունենան իրենց միջոցների արտադրության հնարավորությունը։ Էներգիայի նոր աղբյուրների ադապտացումը կարող է թույլ տալ ավելի փոքրացնել մարտական սարքերը՝ դրանք դարձնելով գրեթե չլիցքավորվող միավորներ։ Զինատեսակների մեծ մասը չափերով կփոքրանա, սակայն կրակային կամ ավերածության ներուժը կմեծանա։ Մեծ տանկերի ու զրահամեքենաների փոխարեն կհայտնվեն փոքր, հեռակառավարմամբ գործող փոքր մեքենաների ոհմակը կամ երամը մեծ քանակով, որոնք կգործեն ցանցային սկզբունքով ու համակարգված հարձակում կգործեն թշնամու վրա՝ կիրառելով արհեստական բանականություն։ Զինատեսակներն ու մարտական միավորները կկիրառեն նաեւ հոլոգրաֆիկ, «3D» պատկերներ, որոնք կօգնեն հակառակորդին մոլորեցնել ու կեղծ տվյալներ տալ։

Ռազմական գիտությունը ավելի նուրբ ու մանրակրկիտ աշխատանքի արգասիք է դառնում, որտեղ հաղթանակները սկսվում են կոգնիտիվ հարթության մեջ, որն ամենաորոշիչ տիրույթն է հաղթանակի համար։ Այս ամենն անվտանգային ինստիտուտներից պահանջում է գերկազմակերպվածություն, ճկունություն եւ մերժվում է կարծրացած գաղափարներն ու լուծումները։ Որոշումների կայացման եւ գործողությունների իրականացման նոր տեխնոլոգիաները պահանջում են գիտելիքների անդադար կատարելագորման վրա աշխատող հրամանատարներ, ֆիզիկական բարձրակարգ պատրաստություն, բարձրակարգ սպառազինություն եւ տեխնոլոգիաներ։

Ամբողջական տեսությունը շուտով գրքի տեսքով...

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից:

488