Այսօր Հանրայինի եթերում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է  Էջմիածնում Գարեգին Բ կաթողիկոսի նախաձեռնությամբ իր մասնակցությամբ տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, որին մասնակցել էին նաեւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները' Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ հանդիպման մասին պայմանավորվել են սեպտեմբերի 18-ին՝ Կաթողիկոսի այցից հետո, իսկ եթե հանդիպումները շարունակական լինեն, Գարեգին Բ-ն մտադիր է նաև հրավիրել Արամ Ա Կաթողիկոսին։

ՀՀ երրորդ նախագահը խոսել է հանդիպման արդյունքների մասին և ասել, որ ինքը բացարձակապես թևաթափ չի եղել, իսկ հանդիպումից առաջ կազմել ու ներկայացրել է իր առաջարկի' հրապարակվելիք հաղորդագրության տեքստը:

Նա այդ տեքստն ընթերցել է եթերում. ՛՛Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առաջ ծառացած խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության ու ըննդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը՛՛։

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ո՞վ էր դեմ այդ հայտարարությանը, Տեր-Պետրոսյանը չպատասխանեց, միայն ասաց, որ դա ներքին խոսակցություն է:

՛՛Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար ջնջելը պետք է մի կողմ թողնել՝ չնայելով վաստակին, կատարածին, այնպիսի պահ է, որը պահանջում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում՛՛,-նշեց նա:

1101