«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերից գազի արտահոսքի շրջանում գրանցվել են երկու հզոր ստորջրյա պայթյուններ: Այս մասին հայտնել է Շվեդիայի սեյսմիկ կենտրոնի ներկայացուցիչ Բյորն Լունդը:

Նախօրեին Nord Stream 2 AG ընկերությունը հայտնել էր, որ «Հյուսիսային հոսք-2»-ի գծերից մեկում, որը կառուցումից հետո շահագործման չի հանձնվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պատճառով և լցվել է տեխնիկական գազով, արտակարգ դեպք է գրանցվել Դանիայի ջրերում, որն ուղեկցվել է ճնշման կտրուկ անկմամբ:

Միևնույն ժամանակ Nord Stream AG ընկերությունը հայտնել է «Հյուսիսային հոսքի» երկու գծերի վրա ճնշման նվազման մասին, որը դադարեցվել է օգոստոսի վերջից, սակայն լցված է եղել գազով:

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ գազատարում արտակարգ պատահարի պատճառ կարող էր լինել դիվերսիան: Նրա խոսքով՝ այս իրավիճակն աննախադեպ է և շտապ քննություն է պահանջում։

1775