«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հավաստի աղբյուրներից տեղեկություններ եմ ստացել առ այն, որ ԱՄՆ Հայ դատի տարածած հաղորդագրությունը, ըստ որի ԱՄՆ իշխանությունները քննարկում են Հայաստանին զենք վաճառելու հարցը, որևէ հիմք չունի։

Հայ-ամերիկյան համագործակցության առավել լայն շրջանակի շուրջ աշխատանքները շարունակվում են ոչ միայն օրենսդիր, այլ գործադիր իշխանության տարբեր գերատեսչությունների հետ։ Սպառազինության, զենքի, անվտանգության ապահովման վերաբերյալ Երևանում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի, մյուս կոնգրեսականների արած հայտարարությունները, Փաշինյան-Բլինքեն անվտանգության հարցերի վերաբերյալ երկխոսությունը կազմում են այն շրջանակը, որի շուրջ այս պահին ընթանում է կարևոր կոնֆիդենցիալ աշխատանք։

Նախօրեին Հայ դատի տարածած այս հաղորդագրության տարածումից հետո Ադրբեջանն ու Թուրքիան տասնապատկել են իրենց լոբբիստների քանակը, ջանքերը՝ թույլ չտալու հայ-ամերիկյան որևէ պայմանավորվածության առարկայացում։ Տարածված հաղորդագրության թաքնված այլ՝ դավադիր նպատակների մասին՝ հաջորդիվ»։

625