Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղի «Դիմաց լեռ» կոչվող տարածքից Հովք գյուղ տանող արահետին երկու քաղաքացի մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել ավտոմեքենայի մոտ։
29 Սեպտեմբեր, 2022 14:03
712