Այս ձմռանը Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի պատճառով բջջային կապը կարող է անջատվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Բջջային հեռախոսներն ամբողջ Եվրոպայում կարող են անջատվել այս ձմռանը, եթե էլեկտրաէներգիայի անջատումները կամ ռացիոնալացումը ազդեն տարածաշրջանի բջջային ցանցերի մասերի վրա»,- ասվում է զեկույցում:
Գործակալության աղբյուրների համաձայն՝ որոշ եվրոպական ընկերություններ, մասնավորապես Nokia-ն և Ericsson-ը, միջոցներ են մշակում հնարավոր էներգակիրների պակասը հնարավորինս մեղմելու համար։ Այնուամենայնիվ, ըստ գործակալության, Եվրոպայի այն երկրները, որոնք «սովոր են տասնամյակներ շարունակ անխափան սնուցման», չունեն բավարար պահեստային համակարգեր, որոնք կօգնեն հաղթահարել էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները:

«Մենք, հնարավոր է, փոքր-ինչ խափանումներ ունենանք Եվրոպայի մեծ մասերում, որտեղ էլեկտրաէներգիան կայուն է… Էներգիայի պահպանման մեջ ներդրումները կարող են ավելի քիչ լինել, քան որոշ այլ երկրներում», - ասել է Լիզա Բելուլոն՝ Հեռահաղորդակցության օպերատորների ֆրանսիական դաշնության նախագահը:
Նրա կարծիքով, Ֆրանսիայում այժմ անհնար է բոլոր բջջային ալեհավաքներն ապահովել նոր անխափան սնուցման սարքերով։

 

943