ԱՄՆ-ի պատասխանը՝ Թուրքիային. Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չէ
Այն բանից հետո, երբ Անկարան բողոքել է հունական կղզիներում ամերիկյան ռազմական տեխնիկայի տեղակայման դեմ, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Էգեյան ծովի երկու կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չէ:
Ըստ հունական City Times-ի՝ Թուրքիան երկուշաբթի օրը կանչել է Հունաստանի դեսպանին և բողոքել ԱՄՆ-ին՝ օդային լուսանկարների հրապարակումից հետո, որոնք ցույց են տվել ամերիկյան նավերի առկայությունը Լեսբոսում և Սամոսում:
«Այս կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ չէ»,- լրագրողներին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել այն հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը։ Պետք է հարգել ինքնիշխանությունը»,- ասել է Փրայսը:
29 Սեպտեմբեր, 2022 19:42
815
Զինեդին Զիդանը Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր մարզիչն է
28 Հուլիս, 2026 21:08
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
17 Հուլիս, 2026 21:50
Ժակլին Քենեդիի հայտնի մանուշակագույն վերարկուն կվաճառվի
27 Նոյեմբեր, 2025 22:51
Ռուբիոն Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունն անհավանական է համարում
08 Հոկտեմբեր, 2026 16:08
Քննարկվել են թվային տեխնոլոգիաների, նորարարության և տեխնոլոգիական կրթության ոլորտներում Հայաստան-Հունաստան համագործակցության զարգացման հնարավորությունները
02 Հոկտեմբեր, 2026 15:26
Հունաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ»-ն ու ԹՐԻՓՓ-ը
21 Սեպտեմբեր, 2026 17:23