
Ադրբեջանցի քաղաքական բլոգեր, Diktator հեռուստատեսային նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն պահանջել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հրաժարականը՝ Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ գազի մատակարարումների ավելացման ամոթալի գործարքի պատճառով։
«Պահանջում եմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել բռնապետ Ալիևի դեմ։ Նա մարդասպան է։ Ալիևյան ռեժիմի հետ բոլոր հարաբերությունները պետք է դադարեցվեն։ Եվրահանձնաժողովը գազի ու միլիոնների դիմաց աչք է փակել Ալիեւի հանցագործությունների վրա։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է թոշակի գնա, իսկ բռնապետի հետ բարեկամությունը պետք է դադարեցվի»,- գրել է բլոգերը Twitter-ի իր միկրոբլոգում։
I demand immediate sanctions against Dictator Aliyev.He is a murderer.All relations with the Aliyev regime must end.@EU_Commission turned a blind eye to Aliyev's crimes in exchange for gas and millions.@vonderleyen must resign.Friendship with the dictator must be ended #freedom pic.twitter.com/eZGAcrRkau
— manaf jalilzade (@JalilzadeManaf) October 2, 2022