
Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական բլոգեր, DiktatorTV նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն, որը գաղթել է Շվեյցարիա Ալիևի ռեժիմի հալածանքների պատճառով, միացել է Շվեյցարիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը։ Այս մասին հայտնելով Twitter-ի իր միկրոբլոգում՝ Ջալիլզադեն ներկայացրել է իր քաղաքական նպատակները։
«Իմ հիմնական նպատակը լինելու է բռնապետ Ալիևի և նրա ահաբեկչական SOCAR կազմակերպության դեմ պատժամիջոցներ կիրառելը։ Կեցցե ժողովրդավարությունը»,- գրել է բլոգերը։
Նա նաև ստորագրահավաք է սկսկել gofundme.com հարթակում, որտեղ ասել է, որ Ալիևը Շվեյցարիայում հարձակում է կազմակերպել իր վրա, և այժմ փորձում է իրեն արտահանձնել Ադրբեջանին։ Ջալիլզադեն խնդրում է ֆինանսական աջակցություն փաստաբանի համար, ինչպես նաև կազմակերպություն ստեղծել, որը կպայքարի Ադրբեջանի բռնապետական ռեժիմի դեմ։
«Ստիպված եմ, սա իմ վերջին հույսն է: Կոչ եմ անում իմ բոլոր ընկերներին աջակցել ինձ։ Ալիև, դու ունես միլիարդներ, իսկ ես՝ ընկերներ; Հեյ, Ալիև, ես կպայքարեմ քո դեմ մինչև մահ»,- ասել է բլոգերը։
today I became a member of the @spschweiz party of Switzerland.For that, I express my gratitude to the entire SP family. My main goal will be the imposition of sanctions against Dictator Aliyev and his terrorist organization @SOCARofficial. Long live democracy ✌️🇦🇿🇨🇭 pic.twitter.com/MvYd98rjfd
— manaf jalilzade (@JalilzadeManaf) November 30, 2022