Ադրբեջանցի բլոգեր, «Dictator» հեռուստանախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն զգուշացրել է Ալիևի կողմից ուղարկված մարդկանց կողմից իր վրա հարձակման նախապատրաստման մասին։

«Կարևոր տեղեկություն եմ ստացել: Բռնապետը հերթական հարձակումն է ծրագրում իմ դեմ։ Ինձ վրա հարձակումը լինելու է ադրբեջանցի եղբայրների՝ Գերմանիայում գործող մի խումբ մարզիկների կողմից։ Նշենք, որ ապրիլի 30-ին ինձ դաժան ծեծի են ենթարկել իմ տան դիմաց Ալիևի կողմից ուղարկված 3 մարզիկներ»,- գրել է ադրբեջանցի բլոգերը։

933