Ռամզան Կադիրովը հայտնել է, որ իր երեք որդիները (Ախմատը, Էլին և Ադամը) շուտով կգնան հատուկ գործողության գոտի և կլինեն շփման գծի ամենադժվար հատվածներում։

«Ախմատը, Էլին և Ադամը համապատասխանաբար 16, 15 և 14 տարեկան են: Բայց նրանց զինվորական պատրաստությունը սկսվել է շատ վաղուց՝ գրեթե վաղ տարիքից։ Ախմատը, Էլին և Ադամը պատրաստ են օգտագործել իրենց հմտությունները հատուկ գործողությունների գոտում: Ես չեմ կատակում: Ժամանակն է իրենց իսկական կռվի մեջ դրսևորել․ դա նրանց ցանկությունն է, իսկ ես միայն ողջունում եմ։ Նրանք շուտով կլինեն առաջնագծում»,- նշել է Ռամզան Կադիրովը։

393