Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է սփյուռքահայ բարերար Վարդան Նազերյանին: Այս մասին հայտնում են Ահ նախագահի աշխատակազմից։ 

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարին մշտապես Արցախի կողքին լինելու և սոցիալական տարբեր ծրագրերում գործուն մասնակցություն ունենալու համար, ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում նա առաջիններից էր, ով հանդես եկավ բնակարանաշինության բարեգործական ծրագրի անհատական նախաձեռնությամբ:     Վարդան Նազերյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար, հավաստիացրել, որ հատկապես այս դժվարին ժամանակահատվածում Արցախում իրականացվող աջակցության ծրագրերը շարունակական են լինելու: Հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Հանրապետության նախագահը բարերարին պարգևատրել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։ 

1204