Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 6-7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարած։
Մասնավորապես բացահայտել են մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության` 6, խարդախության և ընտանեկան բռնության՝ 5-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 3, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությոնների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, խոշտանգելու, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն առաջացրել է մահ, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, բժշկական գաղտնիքը հրապարակելու և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: