Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 21-ամյա վարորդը մահացել է, ուղևորները` հոսպիտալացվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարորդը՝ 21-ամյա Գրիգոր Հակոբյանը, մահացել է, իսկ 20-ամյա և 37-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
08 Հոկտեմբեր, 2022 18:48
812