Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում
Էդգար Աբրահամյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Շնորհավորում եմ Ձեզ, բավականին շատ անելիքներ ունեք՝ սկսած մեր զանգերի կենտրոնից, փաստաթղթաշրջանառությունից, քաղաքացիների կողմից ֆեյսբուքում բարձրացված տարբեր հարցերի պատասխաններից․ այս ամեն ինչը պետք է համակարգեք և մենք իրոք որակը պետք է փոխենք, 180 աստիճանով պետք է որակը փոխվի։ Ակնկալում եմ, որ այդ փոփոխությունները մեր քաղաքացիները շատ շուտ կտեսնեն»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
10 Հոկտեմբեր, 2022 14:38
1063
ՔՊ-ն Հայկ Սարգսյանին հեռացրել է կուսակցությունից
06 Հոկտեմբեր, 2026 21:39
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը
02 Սեպտեմբեր, 2026 20:12
Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան
26 Օգոստոս, 2026 23:21