Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ ու զինամթերք

Սևանի քրեական հետախույզները հոկտեմբերի 5-ին ուժեղացված ծառայություն էին իրականացնում, որի ընթացքում էլ իրացրին թմրանյութ ապօրինի պահելու և ապօրինի զինամթերք կրելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը:
Երեկոյան ժամը 9-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Արարատի մարզի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչներ, թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, պայթուցիչով նռնակ, դանակ, հեռադիտակ և այլն: Ըստ նրա՝ կաթուցիչներում և թղթե փաթեթում մարիխուանա է, նռնակը բերել է Արցախյան վերջին պատերազմից հետո, իսկ հեռադիտակն ու դանակը գնել է խանութից:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
11 Հոկտեմբեր, 2022 13:19
300
Սևանի փողոցում տուն է այրվել
01 Փետրվար, 2023 10:09
Մանրամասներ՝ Սևանի փողոցում բռնկված հրդեհից
16 Հոկտեմբեր, 2022 21:43
Խոշոր հրդեհ Սևանի փողոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. տեսանյութ
19 Սեպտեմբեր, 2022 10:30
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 61 դեպք
07 Հոկտեմբեր, 2022 10:52
Եղեգնաձորի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
27 Սեպտեմբեր, 2022 13:11
Կումայրիի ոստիկանները հայտնաբերել են կանեփի 139, Արարատի ոստիկանները՝ 80 թուփ
12 Օգոստոս, 2022 20:51