Պետդումայի պատգամավորները ՌԴ պաշտպանության նախարարության հետ միասին դռնփակ կքննարկեն բազմազավակ հայրերի մասնակի զորահավաքից տարկետման հարցը։ Նախաձեռնության մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է խորհրդարանի ստորին պալատի երիտասարդական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Արտեմ Մետելևը։

Խորհրդարանականի խոսքով՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը պաշտպանության հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ հանդիպման ավարտը ռազմական գերատեսչության հետ համաձայնեցված խնդրի լուծումը ներկայացնել։ «Լինելու է փակ քննարկում»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը հայտարարել էր բազմազավակ հայրերի մասնակի զորահավաքի հարցի վերաբերյալ պաշտպանության նախարարության որոշումը։ Նոր նախաձեռնության համաձայն՝ մոբիլիզացիայից կազատվեն ոչ թե չորս, այլ երեք և ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքները, ընդ որում ոչ թե մինչև 16, այլ մինչև 18 տարեկան։

880