Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում տեղի ունեցավ Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Երկու կողմերը հստակ ուղերձներ արեցին կապված սահմանային փոփոխությունների հետ։ Այս ամենից զատ Infoteka24-ը առանձնացրել է ևս մեկ ուշագրավ դետալ, որն իր մեջ ուղերձ է կրում։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Միրզոյանի և Աբդոլլահյանի համատեղ լուսանկարում երևացող գրքերին։

Հոդվածում նշվում է, որ սոցցանցերի շատ օգտատերեր նկատել են, որ երկու երկրների նախարարները լուսանկարվելու համար նստել են մի սեղանի շուրջ, որի վրա «անզգուշորեն» դրված էին շատ հետաքրքրաշարժ գրքեր՝ «Clash of historys in the South Caucasus»-ը (Պատմությունների բախումը Հարավային Կովկասում) և Historic Maps of Armenia: The Cartographic Heritage by Rouben Galichian-ը ( «Հայաստանի պատմական քարտեզները. Ռուբեն Գալիչյանի քարտեզագրական ժառանգությունը):

Առաջին հիշատակված գիրքն ուշագրավ է նրանով, որ այնտեղ պատմական քարտեզների և ապացույցների հիման վրա կոտրվում են Ադրբեջանի բոլոր ծիծաղելի պնդումները հարևան երկրների՝ Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի նկատմամբ։

Infoteka24-ը  մեկնաբանելով սա՝ նշում է, որ սա ուղերձ է Ադրբեջանի իշխանություններին ևս մեկ անգամ ուսումնասիրել տարածաշրջանի պատմական աշխարհագրությունը, սակայն սա հստակ ուղերձ է Ալիևին, որ չփորձի վերագծել տարածաշրջանի քարտեզը։

 

1286