
Մահացել է իրանցի Ամու Հաջին, որն ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենակեղտոտ մարդ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Տղամարդը 94 տարեկան էր, և վերջին 63 տարիների ընթացքում նա երբեք լոգանք չէր ընդունել. նա կարծում էր, որ լողանալը վնասակար է առողջության համար։ Թվում է, թե նրա իմունիտետն իսկապես ուժեղ է եղել միկրոբների դեմ մշտական պայքարում։ Ինչպես նշում է The Guardian-ը` մի քանի ամիս առաջ Ֆարս նահանգի բնակիչները համոզել են պապիկին ցայվել, ինչից հետո նա ծանր հիվանդացել է։
Ամու Հաջին մահացել է Ֆարս նահանգ Դեյգա գյուղում, որտեղ ապրել է իր կյանքի մեծ մասը: Տղամարդը գործազուրկ էր ու, իհարկե, ամուրի։ Սակայն դժվար է նրան միայնակ անվանել, քանի որ նա դարձել էր տեղի աստղ՝ գրավելով աշխարհի տարբեր ծայրերից ճանապարհորդների ու լրագրողների ուշադրությունը։ 2013 թվականին նրա մասին նույնիսկ նկարահանվել է վավերագրական կարճամետրաժ ֆիլմ՝ «Ամու Հաջիի տարօրինակ կյանքը»։ Դրանում նա ասում էր, որ աճող եղունգները խարտոցում է քարի վրա, իսկ երբ մորուքը շատ է երկարանում, կրակն օգնում է ազատվել դրանից։