Կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել ՌԴ-ում

Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կառավարելի Է, հիվանդացության նվազում Է դիտվում հինգերորդ շաբաթն անընդմեջ:
Պոպովան նաև հայտնել է, որ ՌԴ-ում չի սպասվում քովիդով հիվանդացության կտրուկ աճ։
26 Հոկտեմբեր, 2022 19:34
15746