Ստամբուլում սպանվել է ծագումով ադրբեջանցի, քրեական հեղինակություն Էլնուր Քասիմովը՝ «Գարդաշօղլու» մականունով։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Քասիմովը և ևս երեք ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։
Մարդասպանի անունը պարզվել է` Նիջաթ: Մեքենայից Նիջաթը կրակ է բացել 4 ադրբեջանցիների ուղղությամբ։ Արդյունքում Քասիմովը ծանր վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում։

Նշվում է, որ «Գարդաշօղլուն» եղել է «օրենքով գող» Ռովշան Ջանիևի մտերիմներից մեկը, որը հայտնի էր «Ռովշան Լենքորանսկի» մականունով: Նա սպանվել էր 2016թ-ին: Ինչ վերաբերում է մարդասպանին, նա հանգուցյալ օրենքով գող Նադիր Սալիֆովի շրջապատի անդամ է։

1258