Վաղարշապատի քրեական հետախույզները հոկտեմբերի 28-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի բնակիչ աճեցնում է կանեփ և տանը պահում թմրանյութ։

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվեց կանեփի 55 բույս, հինգ պարկ` լցված ընդհանուր 17 կիլոգրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով: Ալյումինե տարայով սերմերն էլ մոտ 1,8 գրամ էին: Տանտերը տնից ներկայացրեց նաև ապակյա տարա` ավելի քան մեկ կիլոգրամ դեղնականաչավուն զանգվածով:

Ըստ նրա` կանեփն ինքն էր ցանել ու մշակել, իսկ դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա է:
Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ոստիկանությունից ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

413