Ֆրանսիայի սենատը նոյեմբերի 15-ին կքննարկի բանաձև, որով կառաջարկի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ պահանջելով ադրբեջանական զորքերն անհապաղ դուրս բերել Հայաստանի տարածքից, հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագիրը և աջակցել երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնություն։

Սենատորները նաև կոչ են անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ «Դատապարտել Ադրբեջանի կողմից 1969թ. հունվարի 4-ի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումները և պահանջել Ադրբեջանի իշխանություններից կատարել միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները, որոնք ուղղված են հայ բնակչության անվտանգության և նրանց կյանքի իրավունքների ապահովմանը»,- ասված է բանաձևում:

Բանաձևը ներկայացվել է Բրունո Ռետայլոյի, Քրիստիան Քամբոյի, Էլիան Ասասի, Պատրիկ Քանների, Էրվե Մարսելի և Ժիլբեր-Լյուկ Դևինազի կողմից։ 

432