
Հայաստանի ամերիկյան համալսարանը նոյեմբերի 12-ին կհյուրընկալի Startup School ձեռներեցական կրթական ծրագրի երրորդ ավարտական «Demo Day Fall 2022» միջոցառումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ութամսյա կրթական ծրագրի շրջանակում ձևավորված 10 ստարտափ թիմեր իրենց նորարարական գաղափարներով հանդես կգան մասնագետների և ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների առջև։
Startup School ծրագիրը երկամյա գործունեության արդյունքում ունեցել է շուրջ 300 մասնակից, ովքեր բացահայտել են անձնային զարգացման գաղտնիքները, դիզայն մտածողության օգնությամբ գեներացրել են գաղափարներ և գնահատել դրանք, ինչպես նաև ծանոթացել բիզնես մոդելի և ռազմավարության մշակմանը։
«Startup School Demo Day Fall 2022»-ը կունենա մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի(pitch) ներկայացում, կարճատև հարցուպատասխան, նեթվորքինգի հնարավորություններ, ինչպես նաև մրցանակների հանձնման արարողություն։
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել նախօրոք։