Դեկտեմբերի 5-ին, ժամը 19։30-ին Գ․ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում սպասվում է Սերգեյ Մակովեցկու «Ոչ պատահական հանդիպում» երեկոն։ Հանդիսատեսը երեկոյի ընթացքում կլսի պատմություններ կինոյում եւ թատրոնում աշխատելու տարիներից, հետաքրքիր ռեժիսորների, դերասանների եւ այլ մարդկանց հետ նրա հանդիպումներից, ովքեր հետք են թողել արտիստի կյանքում եւ ստեղծագործական ուղու վրա։

Ծրագրում կլինեն նաեւ մենախոսություններ ներկայացումներից, կհնչի պոեզիա, կցուցադրվեն հազվագյուտ կադրեր Սերգեյ Մակովեցկու մասնակցությամբ կարճամետրաժ ֆիլմերից։ Սերգեյ Մակովեցկին ճանաչված դերասան է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Նրա մասնակցությամբ ֆիլմերը բարձրացնում են հեռուստատեսության վարկանիշը։ Մակովեցկին խաղացել է 30-ից ավելի ներկայացումներում եւ 50-ից ավելի ֆիլմերում։

Երեւանում ներկայացում ունենալու որոշումը Սերգեյ Մակովեցկին կայացրել է՝ հիմքում ունենալով մեծ սերը Հայաստանի ու հայ մարդու նկատմամբ։

264