Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո (բելառուս․՝ Аляксандр Рыгоравіч Лукашэнка, օգոստոսի 30, 1954… Կոպուս, Օրշայի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս քաղաքական և պետական գործիչ, Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահը (1994 թվականից մինչև հիմա), Բելառուսի զինված ուժերի գլխավոր հրամանատար, Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1997 թվականից), Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի նախագահ։

Ալեքսանդր Լուկաշենկոն ծնվել է Վիտեբսկի մարզի Օրշանսկիի շրջանի Կոպիս քաղաքատիպ ավանում[4]։ Պապը՝ Տրոֆիմ Իվանովիչը, ծնունդով Ուկրաինայի Սումսկայայի մարզից էր։ Լուկաշենկոյի մայրը՝ Եկատերինա Տրոֆիմովնան (1924-2015), նախքան Հայրենական մեծ պատերազմը, ապրում էր Մոգիլևսկի շրջանի Ալեքսանդրիա գյուղում, իսկ պատերազմից հետո աշխատանքի է ընդունվել Օրշանսկի լյոկոմբինատում։

Որդու ծնվելուց հետո վերադարձել է գյուղ և սկսել է աշխատել ֆերմայում, որպես կթվորուհի։ Ալեքսանդրը մեծացել է առանց հոր։ Դպրոցում բարդ աշակերտ է եղել և հաշվառվել է ոստիկանությունում[8]։ 2015 թվականին Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ 40%-ով հրեական արմատներ ունի։

3190