
Էր Ռայյանի «Էդյուքեյշն սիթիի» մարզադաշտում ավարտվեց Քաթարում 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում մրցում էին Դանիայի և Թունիսի հավաքականները։ Առաջին խաղակեսի վերջնամասում գրանցվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշիվը։
Ավարտվեց Քաթարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի Դանիայի եւ Թունիսի հավաքականների հանդիպումը ոչ-ոքի՝ 0։0։
Հանդիպման երկրորդ խաղակեսում մրցավարը խաղից դուրս վիճակի պատճառով չհաշվեց դանիացի հարձակվող Անդրեաս Սկով Օլսենի խփած գոլը։
Նշենք, որ 23-րդ րոպեին Թունիսը խփեց գոլ, որը չհաշվեցին։ Թունիսցի հարձակվող Իսամ Ջեբալին հեռահար փոխանցումից հետո մեկ-մեկ վազեց Կասպեր Շմեյխելի հետ և գերազանցեց դարպասապահին` գնդակն ուղարկելով նրա կողքով դարպասը, սակայն խաղից դուրս վիճակ գրանցվեց:
Նշենք, որ D խմբում հանդես են գալիս նաեւ Ֆրանսիայի եւ Ավստրալիայի հավաքականները, որոնք այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 23։00-ին։