ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շուտով կունենա առողջության տարեկան գնահատում և կհրապարակի արդյունքները, բայց առայժմ բժիշկն ասում է, որ ամերիկացի առաջնորդի առողջական վիճակը լավ է, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը։

«Նախագահի առողջական վիճակը լավ է, նա ակտիվ կենսակերպ է վարում, այս մասին ինձ հետ կիսվեց բժիշկը: Մեկ ամսվա ընթացքում նրան կգնահատեն, արդյունքները կհրապարակվեն, ինչպես անցյալ տարի»,- ճեպազրույցում ասել է Ժան Պիերը։

Բայդենն անցած կիրակի դարձավ 80 տարեկան։ Ժան-Պիերը չի հստակեցրել, թե արդյոք բժշկական զեկույցը կհրապարակվի նախքան Բայդենը կհայտարարեր 2024 թվականի նախընտրական քարոզարշավի պլանների մասին: Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է կնոջ հետ «փախչել» Գոհաբանության տոնից մինչև Սուրբ Ծնունդ ընկած շաբաթվա ընթացքում և քննարկել՝ արդյոք նա պետք է  առաջադրվի։

Ժան Պիերը նշել է, որ բժիշկների եզրակացությունը կտրամադրվի «առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»։

«Ճշգրիտ ժամկետներ չկան, մենք կներկայացնենք նույնքան բաց, որքան անցյալ տարի»,- հավելել ՝ նա։

1341