
Էլ Վակրա քաղաքի «Էլ Ջանուբ» մարզադաշտում կայացավ աշխարհի առաջնության D խմբի Ֆրանսիա-Ավստրալիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի։
Եվրոպական թիմի կազմում առաջին գոլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբյոն։ Հարձակվող Կիլիան Մբապեն ամրապնդեց իր թիմի առաջատարությունը: Իսկ Օլիվյե Ժիրուն ձևակերպեց դուբլ։
Ավստրալիայի կազմում խաղի հաշիվը բացեց Մետյու Լեկին։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն գոլի հեղինակ է դարձել Ավստրալիայի դեմ աշխարհի առաջնության խաղում։ Այս գնդակը 23-ամյա Մբապեի համար դարձավ հինգերորդն աշխարհի առաջնություններում։ Այսպիսով, նա դարձավ ամենաերիտասարդ ֆրանսիացին, որը հասել է այս նվաճմանը, հայտնում է Opta պորտալը։
1958 թվականին Ջասթ Ֆոնթեյնը 24 տարեկանում 5 գոլ խփեց ազգային հավաքականի կազմում։
Այսպիսով Ֆրանսիան միանձնյա գլխավորում է D խմբի աղյուսակը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը աշխարհի գործող չեմպիոնն է։ Ֆրանսիացիները չեմպիոն են դարձել նաև 1998թ.։ Ավստրալացիները 6-րդ անգամ են մասնակցում աշխարհի առաջնությանը։ Նրանք խմբից դուրս են եկել 2006թ.։