Անկարան չի հարգում իր պարտավորությունները որպես Աստանայի գործընթացի երաշխավոր երկիր՝ թուրքական գործողության վերաբերյալ։ Անկարայի գործողություններն անընդունելի և անհիմն են․ այս մասին ասել է Սիրիայի փոխարտգործնախարարը։

«Աստանայի ձեւաչափի խնդիրն այն է, որ թուրքական կողմը չի հարգում իր պարտավորությունները․ սա խնդիր է, որի մասին խոսում են Աստանայի բոլոր մասնակիցները, այդ թվում՝ երաշխավոր երկրները, փորձում են թուրքական կողմին փոխանցել, որ այս բոլոր գործողությունները անընդունելի են և միայն հանգեցնում են իրավիճակի սրմանը Սիրիայում և ամբողջ տարածաշրջանում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թուրքիայի օդային գործողությունը Սիրիայի հյուսիսում։

Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի իր հայեցողությամբ լուծել Սիրիայի հյուսիսից բխող անվտանգության խնդիրները։ 

«Թուրքիան իրավունք ունի բռնելու և պատժելու մեր երկրի վրա հարձակումներին մասնակցող ահաբեկիչներին, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք իրավունք ունենք ինքներս լուծել մեր խնդիրները Սիրիայի հյուսիսում»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

536