
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, ունեն հին ու խոր արմատներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Երեւանում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը։
«Դուք նշել եք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք, իհարկե, դաշնակցային են, ունեն հինավուրց, խոր արմատներ»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճել է այս տարվա առաջին ինն ամիսներին՝ 67 տոկոսով։ «Այո, սա պայմանավորված է այսօրվա յուրահատկություններով, բայց, իհարկե, լավ ներդրում կլինի ապագայի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա նաև նշել է, որ վարչապետի հետ քննարկել են տարածաշրջանային հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանային կարգավորման և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեման։
Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումն այս տարի աճել է 80%-ով, ինչը վկայում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների խորացման մասին։
«Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով։ Ես նկատեցի, որ այս տարի Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 80 տոկոսով, իհարկե դա պայմանավորված է մատակարարման շղթաների որոշ փոփոխություններով, բայց սա փաստ է, որը ստեղծում է տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ»,- նշել է նա։