ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել. Զաս
ՀԱՊԿ-ը Հայաստանին օգնելու համալիր միջոցառումներ է առաջարկել, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Իրավիճակը սովորական չէ, հատկապես, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում»,- ասել է Զասը:
«ՀԱՊԿ-ին Հայաստանին առաջարկել է օգնության տարբեր միջոցները՝ և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկելը սահման՝ իրատեսորեն գնահատելու իրավիճակը: Դրանք ընդհանուր առմամբ աջակցություն գտան բոլոր պետությունների կողմից»:
Զասի խոսքով՝ միակ բանը, որին հնարավոր չէր հասնել ստեղծված իրավիճակի համախմբված գնահատականն էր:
28 Նոյեմբեր, 2022 03:37
987
ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով
15 Օգոստոս, 2026 12:02
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ «հակամարտություն» գոյություն չունի․ ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
06 Օգոստոս, 2026 13:11
Նոյեմբերի 11-ին, հավանաբար, կքննարկվի Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի հնարավոր կիրառումը․ Վասիլև
06 Օգոստոս, 2026 13:00