Forex Club-ի հիմնադիր, Libertex Group ներդրումային ընկերության նախագահ Վյաչեսլավ Տարանը մահացել է ուղղաթիռի վթարից, մահացել է նաև 35-ամյա «շատ փորձառու» օդաչուն, գրում է Monaco Daily News-ը։ Դա տեղի է ունեցել Շվեյցարիայից Մոնակո ձեռնարկատիրոջ վերադարձի ժամանակ։

Ուղղաթիռը պատկանել է տեղական Monacair ընկերությանը, դեպքը տեղի է ունեցել ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին։ Ընկերությունն ասել է, որ ներկա փուլում չեն կարող բացահայտել «այս վթարի» մանրամասները։

Հրատարակությունը նշում է, որ Տարանն ապրել է Մոնակոյում վերջին 10 տարիներին և տուն էր վերադառնում Շվեյցարիայի Լոզանից (որտեղ գտնվում է YouHodler SA-ն, որի խորհրդի անդամն էր)։

Տարանի այրին, գրում է Monaco Daily News-ը, Hello Monaco ամսագրի հրատարակիչն է և երեք երեխա ունի Վյաչեսլավից։ Ընտանիքի ընկերը, ում անունը չի նշվում, հրատարակության հետ զրույցում գործարարին անվանել է «երկրի իսկական քաղաքացի և ամենաբարի մարդ»։

 

780